Օդանավեր արտադրող ամերիկյան Boeing ընկերությունը Android համակարգի հիմքով սմարթֆոններ կթողարկի: Այս մասին տեղեկացրել է National Defense Magazine-ը:
Սարքավորման մշակումն ավարտման փուլում է գտնվում: Ընկերության փոխնախագահ Բրայան Փալմի խոսքերով` սմարթֆոնը շուկա կհանվի 2012 թ. վերջին:
Փոխնախագահը նշել է, որ սմարթֆոնը կունենա պաշտպանիչ կապի ծառայություններ և ավելի մատչելի գին, քան համանման այլ սարքավորումներ, որոնց գինը տատանվում է 15-20 հազար դոլարի սահամաններում:
Թոփ մենեջերը նշել է, որ սարքավորումն, այնուամենայնիվ, ավելի թանկ կլինի, քան զանգվածային օգտագործման համար նախատեսված համակարգերը:
Սմարթֆոնի բնութագրերը և անվանումն ընկերությունը դեռևս չի բացահայտել: Չի բացառվում, որ Boeing-ը սարքավորումը ստեղծում է՝ համագործակցելով այլ ընկերությունների հետ :







































