Նոր յուրօրինակ գովազդային նախագիծ են մշակել հնդկական բջջային օպերատորները: Բջջային օպերատորի փոփոխման դեպքում հին հեռախոսահամարի պահպանման հնարավորությունը գովազդվում է` Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին համապատասխանաբար Բրազիլիայի և Արգենտինայի ազգային հավաքականների մարզաշապիկներով պատկերելու միջոցով:





































