Այն բանից հետո, երբ հայտարարություններ տարածվեցին Apple ընկերության Foxconn գործարանում սասարփելի աշխատանքային պայմանների մասին, NPR Marketplace-ի թղթակիցը հնարավորություն ստացավ անձամբ տեսնել, թե ինչպես է ընթանում աշխատանքային օրը հենց գործարանի ներսում:
Նոր տեսանյութում թղթակիցը հայտնում է, որ գործարանի աշխատակիցների 99 տոկոսը ներգաղթյալներ են, ովքեր գալիս են գումար աշխատելու: Աշխատողները հիմնականում 18-25 տարեկան երիտասարդներ են:
Տեսանյութում ասվում է, որ աշխատողները ստնում են օրական 14 դոլար աշխատավարձ, որը կրկնապատկվում է հետագայում, եթե աշխատողը շարունակում է աշխատել գործարանում: Եվ չնայած, որ աշխատանքը հոգնեցուցիչ է և ձանձրալի, ամեն օր հարյուրավոր մարդիկ դիմում են` գործարանում աշխատանքի ընդունվելու համար:








































