Interfax-ի փոխանցմամբ, Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսուն Սամեդովին մեղադրանք է առաջադրվել պետական հեղաշրջման հոդվածով:
Դատարանն արդեն որոշում է կայացրել նրան նախնական կալանքի տակ պահել մինչև երեք ամիս ժամկետով:
Սկզբում նրան ձերբակալեցին խուլիգանության համար, ապա նրա տանը հայտնաբերեցին զենք և զինամթերք: Կուսակցոթւյան գրասենյակն էլ փակվեց:
Հիմա նրան մեղադրում են նաև ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար:
Սակայն Սամեդովի ձերբակալության իրական պատճառն այն է, որ վերջին շրջանում Ադրբեջանում սկսված քննարկումները կանանց գլխաշորի վերաբերյալ սպառնում են վերածվել մասսայական դժգոհությունների։ Ուստի Ալիևի վարչակազմը կանխարգելիչ գործողություններ է իրականացնում անցանկալի զարգացումներից խուսափելու համար: