Իտալական «Յուվենթուս»-ը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը մինչ հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:
Mirror հանդեսը փոխանցում է, որ թուրինյան ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչի և «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսի տրանսֆերները:
Նախապես հայտարարվել էր, որ ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել նաև գալիք ամռանը «ազատ ֆուտբոլիստ»-ի կարգավիճակ ստացող «Միլան»-ի 2 ֆուտբոլիստների` Նեստայի և Զեդորֆի հետ:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 80 մլն եվրո:









































