Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանական բանակն ու Իսլամական հեղափոխության պահակազորը (SEPAH) կանցկացնեն խոշորամասշտաբ զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմեդռըզա Պուրդաստանը:
Վերջինիս խոսքերով՝ երկրի մի շարք շրջաններում անցկացվելու է 8 տարբեր զորավարժություն. «Նմանատիպ զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում: Այս զորավարժություններում փորձարկվելու են «Զուլֆուղար» տանկերի ավելի կատարելագործված տեսակները: Այդ տանկերն արտադրվում են Իրանում և հանդիսանում են երկրի ռազմական մեքենաշինության հպարտությունը: Դրանք դասվում են աշխարհի լավագույն տանկերի թվին»:










































