Այսօր առավոտից այլևս չէին գործում «ԱԼՄ» և «Հայրենիք» հեռուստաալիքները: Իսկ «Շողակաթը» հեռարձակվում էր «Արարատ» հեռուստաընկերության հաճախականությամբ: Հատկապես «Հայրենիք» հեռուստաալիքի հեռարձակման դադարեցումը տարօրինակ է, քանի որ սա միակ մանկական հեռուստաընկերությունն էր: Ի դեպ, «Հայրենիք» հեռուստաընկերությունը պատկանում է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանին: Իշխանությունները նրա առաջ պայման են դրել` պահել կա՛մ «Հայրենիք», կա՛մ «ԱՐ» հեռուստաընկերությունը: Եվ Հրանտ Վարդանյանը որոշել է «Հայրենիքը» զոհաբերել «ԱՐ»-ին` ի հաշիվ երեխաների: Ըստ մեր աղբյուրների` չի բացառվում, որ առաջիկայում «Հայրենիքի» որոշ հաղորդաշարեր հեռարձակվեն «ԱՐ»-ով:
Հաճախականությունից զրկվել է նաև Սարգսյան ընտանիքին պատկանող TV5 հեռուստաալիքը: