Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Մարոկկոյում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով ամերիկացի երկու ծովային է մահացել, ևս երկուսը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է The Washington post-ը, վկայակոչելով ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, ծովայինները մասնակցում էին ԱՄՆ-Մարոկկո միացյալ զորավարժություններին, որոնք տեղի էին ունենում երկրի հարավում:
Հաղորդվել է, որ վթարի է ենթարկվել MV-22 Osprey ինքնաթիռը: Ինքնաթիռը մասնակցում էր «Աֆրիկյան առույծ» անվանմամբ զորավարժությանը:









































