Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է հայրենիք և ասում է, որ Կուբայում քաղցկեղի դեմ ստացած բուժումից հետո «իրեն լավ է զգում»:
Հիշեցնենք, որ Չավեսը Կուբա էր մեկնել անցած շաբաթ` արդեն երրորդ անգամ անցնելու ճառագայթային թերապիա: Նա բուժումը սկսել էր մարտին, երբ վիրահատության միջոցով հեռացվել էր ուռուցքը: Չավեսը ծրագրում է ևս երկու անգամ ճառագայթային թերապիա անցնել` կանխելու համար քաղցկեղի առաջացումը:
Չավեսը վերջին շրջանում հաճախ է մեկնում Կուբա և վերադառնում, բայց հստակ տեղեկություններ չկան, թե ինչպիսի ուռուցք է նա ունեցել:









































