Նոր միկրոչիպը կարող է սանտիմետրերի ճշգրտությամբ բացահայտել մարդու կամ սարքի գտնվելու վայրը:
Daily Mail-ը գրում է, որ միկրոչիպը ոչ միայն ճիշտ կարող է բացահայտել տեղը, այլ նաև տեղեկություններ տալ տեղի վերաբերյալ` բարձրության և խորության առումով:
Միկրոչիպն արտադրվել է Broadcom տեխնոլոգիական ընկերության կողմից: Broadcom 4752-ը նաև կարող է որոշել սմարթֆոնի տեղը` անկախ նրանից՝ այն շինության ներսում է, թե՝ դրսում, կարող է նաև տեղեկություններ տալ այն մասին, թե սարքը գետնից ինչ բարձրության վրա է գտնվում:











































