Երեկ երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Միսս Հայաստան–2012» մրցույթը: Մրցույթին մասնակցել են 18-24 տարեկան 17 մասնակիցներ։
«Միսս Հայաստան–2012» մրցույթի հաղթող է ճանաչվել Երևանը ներկայացնող և 4 համարի տակ հանդես եկող 20–ամյա Աննա Առաքելյանը։ Նախատեսվում է, որ վերջինս էլ կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ–2012» մրցույթում : Հայաստանը այս մրցույթին կներկայանա առաջին անգամ։
Առաջին անգամ «Միսս Հայաստան» մրցույթ անցկացվել է 1996թ., որի հաղթող է ճանաչվել Կարինե Խաչատրյանը։ Վերջին անգամ մրցույթը անցկացվել էր 2007թ., երբ Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկ հռչակվեց Մարգարիտա Սարուխանյանը։ Մինչև հիմա անցկացվել է թվով 9 «Միսս Հայաստան» մրցույթ։ «Միսս Հայաստանը» գեղեցկության և նրբագեղության մրցույթ է չամուսնացած կանանց միջև։
«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների՝ «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա և Օվկիանիա», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ» և այլն։


















































