Adobe ընկերությունը PDF ֆորմատով աշխատող իր օգտատերերի համար ներկայացրել է նոր ծառայություն: Adobe Reader-ի նոր տարբերակում և այս փաթեթի ինտերնետ հանգույցում հնարավորություն է ստեղծվել գրանցել էլեկտրոնային փաստաթղթեր:
Adobe Reader-ի և Adobe EchoSign eSignature համակարգի համաձուլման արդյունքում կորպորատիվ օգտատերերը կարող են իրական ժամանակի մեջ հետևել փաստաթղթերի ստորագրմանն ու պայմանագրերի վավերացմանը: Բացի այդ, ինչպես հայտնում է CyberSecurity-ը, նոր ծառայությունը հնարավորություն է տալիս, որպեսզի ստորագրված բնօրինակը հասնի հասցեատիրոջը:
Adobe-ի ներկայացուցիչների խոսքերով՝ թղթաբանության մեջ կան որոշ դրական կողմեր, դրանք կարելի է ստորագրել, վավերացնել կնիքով, սակայն մյուս կողմից տպագիր փաստաթղթերը հասցեատիրոջն ուղարկելու համար երկար ժամանակ է պահանջվում:
Իր հերթին էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատանքն այսպես ավելի արագ ու մատչելի է ստացվում, և չի պահանջում փաստաթղթերի կույտ և այդ բեռի տակ կքած քարտուղար: Reader-ի և eSignatures-ի նոր տարբերակը համատեղում է երկու աշխարհների լավագույն արդյունքները:
Adobe Reader 10.1.3–ը նաև փաստաթղթերն իրական ստորագրելու հնարավորություն է տալիս (էլեկտրոնային պլանշետի միջոցով): Նոր տարբերակում փաստաթուղթը հնարավոր է ստորագրել ինչպես էլեկտրոնային ստորագրության միջոցով, այնպես էլ ղեկավարի ավանդական ստորագրության միջոցով (Ink Signature Tool գործիքի կիրառմամբ):
Reader-ի բջջային տարբերակները նաև մեկնաբանություններ անելու, տարբեր ձևաթղթերի հետ աշխատելու և անոտացիաներ ստեղծելու հնարավորություն են տալիս:









































