Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է կալանավորել այն քաղաքացիներին, ովքեր ծամոնները կպցնում են քաղաքային ենթակառույցներին: Ինչպես հայտնում է Tengrinews.kz-ն, այս մասին նա հայտարարել է Աստանայում մոդեռնիզացիային նվիրված խորհրդակցության ժամանակ:
Նազարբաևն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ հանցագործության մակարդակը քաղաքում կրկնակի շատ է, քան հանրապետությունում, իսկ հանցագործությունների բացահայտման մակարդակը` ամենացածրն է հանրապետությունում: Դրա հետ կապված ` նախագահը հանձնարարել է խստացնել պատիժն անգամ աննշան իրավախախտումների համար:
Դիմելով Աստանայի ոստիկանությանը` Նազարբաևն ասել է. «Անհրաժեշտ է քաղաքում բաց չթողնել ոչ մի մանր հանցագործություն: Կպցնում են ծամոնները բոլոր անցումներում՝ բռնել, ֆիքսել, վերցնել մատնահետքերը, կազմել արձանագրություն: Նախազգուշացնել, տուգանել, երեք օրով բանտ նստեցնել»:
Նրա խոսքերով` միայն այդ կերպ քաղաքացիները կհասկանան, որ պետք է պատասխան տան իրենց արարքների համար, ու «խոշոր» հանցագործությունների թիվը կնվազի քաղաքում:
Այն մասին, թե արդյոք այդ նախաձեռնությունը կգործի միայն Աստանայում, թե՝ ոչ, նշված չէ:











































