Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Ներկայացել է որպես «Շանթ» և «Հ2» հ/ը-երի աշխատակից և գումար շորթել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել 7 տարվա ազատազրկման: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ս. Գրիգորյանը 2011թ. մայիսի 28-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել և հափշտակել է զգալի և խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, քաղաքացիներին և ՀՀ տարբեր գյուղական համայնքների ղեկավարներին Ս. Գրիգորյանը խաբեությամբ ներկայացել է որպես հայ-ռուսական, հայ-ամերիկյան կամ հայ-կանադական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ երկու դեպքով էլ՝ որպես «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների աշխատակից, բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու, հեռուստաընկերությունների անունից օգնություն տալու կեղծ խոստումներով չարաշահել է նրանց վստահությունը և հափշտակել տարբեր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը, վերոհիշյալ անձանց վստահությունը չարաշահելով, կանխավճար մուծելու, մանր չունենալու և այլ պատրվակներով տարբեր օրերին խաբեությամբ հափշտակել է 9 դեպքով զգալի, 2 դեպքով խոշոր չափերի գումարներ, իսկ 2 դեպքով էլ փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի և խոշոր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ:
Երևան քաղաքի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. ապրիլի 3-ի դատավճռով Ս. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 տարի ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում