Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին չինական այցի ժամանակ շնորհվել է Շանհայի միջազգային հարաբերությունների համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Դրանից հետո Էրդողանը մասնակցել է Շանհայի համալսարանում Թյուրքագիտական ամբիոնի բացմանը:
Էրդողանը հայտարարել է, որ հպարտորեն կրելու է այդ պատվավոր կոչումը, որը խորհրդանշում է Թուրքիայի ու Չինաստանի վաղեմի բարեկամությունը: Նա հավելել է, որ իրենք Յունուս Էմրեի հիմնադրամի միջոցով աջակցելու են Շանհայի միջազգային հարաբերությունների համալսարանին, որպեսզի Թյուրքագիտական ամբիոնը համապատասխանի ժամանակակից չափորոշիչներին:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան մտադիր է Չինաստանում բացել Յունուս Էմրեի (միջնադարյան թուրք պոետ, սուֆի) անվան թուրքական մշակույթի կենտրոն: Էրդողանն իր եզրափակիչ շնորհակալական խոսքը ասել է չինարենով:









































