Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հյուրմուզգան նահանգում ընդունել է երեկ երեկոյան Իրան այցելած Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր: Դա մասնավորապես վերաբերում է Սիրիայում առկա իրավիճակին:
Ահմադինեժադից առաջ Անանն Իրանում առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար ու միջուկային բանագնաց Սայիդ Ջալիլիի հետ:











































