Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից 500 գրամ ռադիոակտիվ ցեզիում-137-ի ներկրումը: Նրանք տեղեկատվություն են ստացել, որ Վրաստանից գերմանական համարներով ավտոմեքենայով ապօրինաբար թուրքական տարածք է մտցվել ռադիոակտիվ ցեզիում-137:
Ժանդարմերիայի մաքսանենգության դեմ պայքարի աշխատակիցները վերահսկողության տակ են վերցրել ավտոմեքենան և Անկարայի մոտ կանգնեցրել են այն: Դրանում հայտնաբերվել է երկու անոթ, որոնցում պլաստիկ տուփերի մեջ գտնվել է 500 գրամ ցեզիում-137:
Ձերբակալվել են Վրաստանում ու Գերմանիայում բնակվող երեք թուրքեր, որոնք նախկինում նույնպես դատապարտվել են մաքսանենգության համար: Նրանք ցեզիում-137-ը ձեռք էին բերել Ռուսաստանում և ցանկացել էին Թուրքիայում վաճառել մեկ միլիոն դոլարով: Թուրքիայի ատոմային էներգետիկայի գործակալությունը հայտնել է, որ երկրում արգելված է ցեզիում-137-ի ներկրումը:








































