Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա մի հեծանվորդի, պատճառել վնասվածք և դիմել փախուստի:
Ոստիկանները պարզել են, որ տղային «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն:
Կատարվում է քննություն:







































