Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.45 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.21-ով և կազմել 391.48 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 392.5-394 դրամով և գնել՝ 389-391.5 դրամով:










































