Ամերիկյան Google Inc. ընկերության զուտ շահույթը 2010 թ. կազմել է 8.5 միլիարդ դոլար` նախորդ տարվա (2009 թ.) 6.5 միլիարդ դոլարի փոխարեն: Այս մասին ասվում է այսօր ընկերության տարածած հաղորդագրությունում: Ընկերության հասույթը կազմել է 29.31 միլիարդ դոլար` 2009-ի 23.7 միլիարդի դիմաց:
Google-ը հանրաճանաչությամբ առաջին որոնողական համակարգն է, որը ամսական ավելի քան 40 մլրդ հարցում է մշակում: Այն, որպես ուսուցողական նախագիծ, ստեղծվել է 1998 թ. Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լալի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից: