Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կարլոսը իսպանական լրատվամիջոցների հետ հանդիպմանը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեի վարքի մասին:
Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Վալենսիա»-ի հետ խաղին Պեպեն կրկին «հակահերոս» է դարձել: Նա հարվածել է Ալվարո Արբելոայի ծնկին՝ ի պատասխան վերջինիս խոտածածկից բարձրանալու և խաղը շարունակելու խնդրանքների: Իսկ խոտածածկին Պեպեն հայտնվել էր Պաբլո Պյատտիի հետ գնդակի համար պայքարի հետևանքով. հարմար դիրք էր ընդունել և սպասում էր մրցավարի կարեկցությանը:
«Իմ կարծիքով, ցանկացած թիմի դարպասապահը, կենտրոնական պաշտպանը, հարձակվողը պետք է տարբերվեն մյուսներից: Իկեռ Կասիլյասը, օրինակ, հանգիստ բնավորություն ունի, սակայն խելահեղության որոշակի տոկոսի է տիրապետում: Պեպեն խելահեղ է այդ բառի ողջ իմաստով: «Ռեալ»-ի մարզաշապիկով նա կերպարանափոխվում է: Կարիմ Բենզեման քիչ է խոսում, բայց անմիջապես ցույց է տալիս իր բնավորությունը:









































