Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում բացվել է «Մերկ մարմինը» անվանումով ցուցահանդես, որտեղ մինչև հուլիսի 15-ը կցուցադրվի արաբ 70 նկարչի 200 աշխատանք:Նկարները էրոտիկայի, զգացմունքայնության, հոմոսեքսուալիզմի, սեռական բռնության և նմանօրինակ թեմաներով են, որոնք ժամանակակից մահմեդական աշխարհում արգելված են: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են ֆրանսիացիներին ցույց տալ, որ արաբական աշխարհում կան արվեստագետներ, որոնց մտածողությունը դուրս է գալիս պետության և կրոնի սահմանած երևակայության շրջանակից:
Փարիզում ներկայացված գործերի հեղինակները տարբեր արաբական երկրների ներկայացուցիչներ են, ինչպես նաև մահմեդականներ, որոնք վերջին շրջանում բնակվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Ցուցահանդեսում ներկայացված 3 գործերի հեղինակը 80-ամյա Հուկուետի Կալանդն է՝ Լիբանանի առաջին նախագահ Բաշար ալ-Խուրիի դուստրը: Դրանցից մեկում պատկերված է արաբ մի կին, որի մարմինն ամբողջությամբ պատված է դաջվածքներով:
Վերջին շրջանում բազմաթիվ արաբ նկարիչներ սոցիալական ցանցերի միջոցով ակտիվ պայքար են մղում իրենց երևակայությունը սահմանափակելու՝ իշխանությունների և կրոնական համայնքի փորձերի դեմ:










































