Ռուսաստանի ընդդիմադիր «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովն այսօր առավոտյան ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նա ձերբակալվել է, երբ շարժվում էր դեպի Պետդումա, որտեղ այսօր պետք է ելույթ ունենար վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Ուդալցովի կինը՝ Անաստասյան, հայտնել է, որ ձերբակալվել են «Ձախ ճակատի» ևս մի քանի անդամներ:
Ուդալցովը պատրաստվում էր մասնակցել ընդդիմության «Սպիտակ Պետդումա» ակցիային, որը պետք է տեղի ունենար Դաշնային խորհրդի ստորին պալատի մոտ: Առավոտյան այնտեղ հավաքված է եղել շուրջ 100 մարդ: Պետդումայի հսկողությունն ուժեղացվել է:









































