Ապրիլի 10-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արարատ Խ.-ին։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արարատ Խ.–ն, ս/թ ապրիլի 6-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեջ։









































