Քարոզարշավը դեռ նոր-նոր է հունի մեջ մտնում, բայց վերևներում, «Երկիր»-ի տեղեկություններով, արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում:
«Մեր աղբյուրները պնդում են, որ, երբ ձևավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ դեմ չէ իր պորտֆելը հանձնելուն: Նա նախընտրում է ավելի հանգիստ պաշտոն, ասենք` դեսպան որևէ երկրում: Հակառակ նրան` առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը չի կարողանում համակերպվել նախարարի պաշտոնը թողնելու մտքի հետ»: