Գովազդում ասվում է, որ խմիչքի օգտագործումը հնարավորություն է ընձեռում հանդիպելու իրական սեռական զուգընկերոջ: Ըստ գովազդի բովանդակության՝ գարեջուրն ամենից շատ օգտագործող տղամարդիկ ավելի հաճախ են վայելում սեռական հաղթանակներ:
Budweiser-ի ռադիո գովազդում հնչում է ամերիկացի ֆուտբոլային մարզչի ձայնը: Երեկոյան խնջույքից առաջ նա իր թիմին բացատրում է գարեջրի առավելությունները:
Advertising Standards Authority-ին քննադատել է գովազդի բովանդակությունը և մեղադրել է InBev ընկերությանը՝ ալկոհոլի օգտագործումը սեռական հաջողության հետ կապելու համար:
Գովազդը հեռարձակվել է փետրվարին, սյուժեի փոփոխության դեպքում Budweiser գարեջրի գովազդը կրկին եթերում կլինի:










































