Շվեյցարիայում ճանապարհային նշանները զարդարել են Swarovski բյուրեղներով: Անսպասելի որոշումը բացատրվում է ամենևին ոչ սնդուսափայլի (գլամուրի) նկատմամբ հակվածությամբ: Քարերի շողարձակումը կոչված է կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ), հատկապես օրվա գիշերային ժամերին ու անձրևի ժամանակ: Այս մասին գրում է ТСН-ը:
2011թ. վիճակագրության համաձայն` Շվեյցարիայում հետիոտների համար նախատեսված անցումներից միան 45-ն է համապատասխանում ընդունված չափանիշներին:
Դեկտեմբերին հետիոտնի անցումների ՃՏՊ-ներից տուժել է 35 մարդ` 5 դեպք մահվան ելքով, 23 մարդ վիրավորվել է, 5-ը` ստացել ծանր վնասվածքներ:
Դրանից ելնելով` իշխանությունների ներկայացուցիչները որոշում են կայացրել ձևափոխել ճանապարհային երթևեկության կանոնները` դրանք զարդարելով Swarovski բյուրեղներով, որոնք մեքենաների լուսարձակներից շողում են ու նշանները դարձնում ավելի տեսանելի:
Առաջին օրինակը հայտնվել է Բեռնում: Այսպիսի ճանապարհային «զարդի» արժեքն է 9.8 եվրո կիլոգրամի համար: Քաղաքի ադմինիստրացիան ճանապարհային նշանների վերազինման համար բյուջեից տրամադրել է 415 հազար եվրո:








































