Անահիտ Բախշյանը գոհ է քարոզարշավի մեկնարկից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված, «Ժառանգության» թեկնածու Անահիտ Բախշյանը` խոսելով նախընտրական քարոզչության մեկնարկի մասին:
Նրա կարծիքով՝ քարոզարշավը մեկնարկել է ըստ ծրագրվածի, խոչընդոտներ չկան: «Մեր ընտրատարածքում կան ազատ գովազդային ցուցանակներ, չնայած դեռ չեմ օգտվել, երկու մեծ ցուցանակ կուսակցությունը մրցույթում արդեն շահել է, կցանկանայի մի դահլիճ, որտեղ հանդիպում կկազմակերպեի ժողովրդի հետ, բայց այդ հարցով դեռ չեմ դիմել համայնքապետին»,- մանրամասնեց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ տեղեկատվական բուկլետները ևս պատրաստ են, իսկ այս պահին վերջին շտկումներն են իրականացնում:
Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրված են նաև՝ ՀՅԴ-ից՝ Կառլեն Գևորգյանը, ԲՀԿ-ից՝ Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից՝ Ռոբերտ Մասումյանը, անկուսակցական Գոհար Վեզիրյանը և ՀԱԿ անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանը:








































