Հանրային միասնական ընտրական շտաբը գործելու է հանուն արդար ու թափանցիկ ընտրությունների. շտաբի կառուցվածքի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Նման փաստաթուղթ ստորագրելով՝ մենք չպիտի խաբենք միմյանց: Այլապես շտաբի գործունեությունը կսթափեցնի ժողովրդին: Մարդիկ փոփոխությունների են սպասում, և այն, ինչ կատարվում է, անհանգստացնում է ինձ:
Կոալիցիոն երեք կուսակցությունները զբաղված են ժողովրդից քվեներ որսալով: Նրանք հավաքում են ընտրողների անձնագրերն ու մի քանի օր անց վերադարձնում, մյուսները մուրաբաներ ու հեռախոսներ են բաժանում»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ միասնական շտաբի ձևավորումը պետք է քաղաքական ուժերի համար ոչ թե մանևրելու դաշտ ստեղծի, այլ գործի հանուն արդար ընտրությունների:









































