ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության երկու թեկնածուներ՝ Նյութ Գինգրիչն ու Ռոն Փոլը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել ընտրապայքարից, չնայած ամենահավանական թեկնածու Միթ Ռոմնիի հիմնական մրցակից Ռիք Սանտորումը հրաժարվել է ընտրապայքարից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ռոն Փոլի նախընտրական շտաբը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, իսկ Կոնգրեսի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը ընտրապայքարը շարունակելու մասին ակնարկել է Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում:








































