Հյուսիսային Կորեան սկսել է լիցքավորել «Ինխա-3» հրթիռը,- հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կորեայի տիեզերական տեխնոլոգիաների կոմիտեի պաշտոնական ներկայացուցչին:
Հրթիռի արձակման կոնկրետ օրը նախկինի պես գաղտնի է պահվում: Կորեայի տիեզերական տեխնոլոգիաների կոմիտեի ներկայացուցիչը սահմանափփակվել է միայն հայտարարեով, որ «հրթիռի լիցքավորումը վառելիքով կավարտվի նախատեսված ժամկետում»:
Հիշեցնենք. Հյուսիսային Կորեան մարտի կեսերին հայտարարեց, որ ապրիլին հրթիռ է արձակելու: Հաղորդվում էր, որ դա տեղի կունենա ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում:
Հյուսիսային Կորեան պնդում է, որ հրթիռի արձակումը խաղաղ բնույթ է կրում: Մի շարք երկրներ, սակայն, այդ թվում ԱՄՆ-ը, համոզված են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում:
Ճապոնիան և Հարավային Կորեան արդեն հայտարարել են, որ պատրաստվում են ոչնչացնել հրթիռը, եթե հանկարծ այն հատի իրենց սահմանը:









































