Այսօր ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով և ՀՀԿ քարոզարշավի շրջանակում կլինի Արմավիրի մարզում: Սերժ Սարգսյանը նախ կայցելի Փարաքար համայնք, ծաղկեպսակ կդնի արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին, կդիտի Փարաքարի արվեստի քոլեջի սաների աշխատանքի ցուցահանդեսը, ապա հանդիպումներ կունենա Փարաքար, Մերձավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ:
ՀՀԿ նախագահը կլինի նաև էջմիածին քաղաքում, որտեղ հանդիպում կունենա էջմիածնի և մոտակա համայնքների ընտրողների հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև Հայթաղ համայնքի, Մեծամորի, Սարդարապատ և Լենուղի համայնքի բնակչության, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների ընտրողների հետ, նաև Արմավիրի մշակույթի տան մերձակա հրապարակում կհանդիպի քաղաքի և մարզի ընտրողների հետ:
Սարդարապատ համայնքում նախագահը կայցելի համայնքում նոր կառուցված ջերմատուն, կլինի նաև Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված դպրոցում և աշխատանքային այցը կավարտի Արմավիրի մարզային գրադարանում` մասնակցելով հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառմանը:










































