Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար լորդ Արա Դարզին կդառնա Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի անդամ: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գործակալության «50 գլոբալ հայերը» նախագծի շնորհանդեսում ունեցած ելույթին։
«Նա համաձայնել է ընդգրկվել Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի կազմի մեջ և հայանպաստ գործունեություն ծավալել»,- ասել է ՀՀ վարչապետը:
Լորդ Արա Դարզին (Թերզյան) 51 տարեկան է: Նա համարվում է աշխարհի լավագույն վիրաբույժներից մեկը:
Արա Դարզին ծնվել է Իրաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Իռլանդիա:










































