Marca-ի փոխանցմամբ` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կողմնորոշվել Պրեմիերայի 35-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը սպասարկող մրցավարի ընտրության հարցում: «Կլասիկո»-ի գլավոր մրցավար է նշանակվել Ալբերտո Ունդիանո Մալենկոն:
Հատկանշական է, որ այդ մրցավարը սպասարկել է Իսպանիայի Գավաթի խաղարկության 2011 թվականի եզրափակիչ հանդիպումը, որում «արքայական ակումբ»-ը Ժոզե Մոուրինյոյի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առաջին անգամ հաղթանակ տոնեց կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ:









































