Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Նախարարը նախկին նախարարին

Տիգրան Դավթյանը ներկայացնում է ապրիլի 6-ին Վարդան Օսկանյանի կողմից տարածած հաղորդագրության վերաբերյալ մեկնաբանությունը:

«Այս չորս տարիներին մենք ոչ միայն դոփել ենք տեղում, այլև մի շարք ուղղություններով նահանջ ենք ապրել: Այսօր համախառն ներքին արդյունքն ավելի փոքր է, քան 2008թ., աղքատությունը ավելացել է շուրջ կես միլիոն մարդով, արտաքին պետական պարտքը գրեթե եռապատկվել է և տարեվերջին կհատի 4 միլիարդ դոլարի շեմը, էապես իջել է ժողովրդի կենսամակարդակը, քանզի գնաճը ոչ միշտ է հաջողվել պահել թիրախային միջակայքում, և բնակչության եկամուտների աճը համահունչ չի եղել գնաճին»,- նշում է Վ.Օսկանյանն ու թվարկում.

Այսօր համախառն ներքին արդյունքը ոչ միայն ավելի փոքր չէ քան 2008 թվականին, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այլ ճիշտ հակառակը: 2011 թվականին ՀՆԱ-ն կազմել է 3817.3 մլրդ դրամ` 2008 թվականի 3568.2 մլրդ դրամի դիմաց:

Ընդհանրապես, քաղաքական էթիկայի տեսակետից և տնտեսագիտական գնահատականների առումով անընդունելի է աճող տնտեսության համեմատությունը հետճգնաժամային տնտեսության հետ: Ընդ որում, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ էր արձանագրում այն ժամանակահատվածում, երբ համաշխարհային տնտեսության զարգացման միտումներն առավել քան նպաստավոր էին: Եվ հակառակը` Հայաստանը չէր կարող պահպանել աճի տեմպերը այն ժամանակ, երբ գլոբալ տնտեսությունը ռեցեսիայի մեջ էր:

Անդրադառնալով աղքատության մակարդակին` հարկ է նշել, որ աղքատների ավելացման նշված թիվը հեռու է իրականությունից: Ընդ որում, աղքատությունն աճել է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում` զարգացող երկրներում, և այդ միտումը ակնհայտորեն պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ:
Պետական պարտքի առնչությամբ պետք է նկատի ունենալ, որ նաև դրա ավելացմամբ հնարավոր եղավ ճգնաժամային փուլում կանխել սոցիալական աղետն ու շարունակել բարեփոխումները: Պետք է նաև հաշվի առնել, որ պետական պարտքի հիմնախնդիրը կարևորվում է ոչ այնքան նրա մեծության, որքան դրա միջոցով իրականացված ծրագրերի ու ձեռքբերված արդյունքների տեսակետից: Պետական պարտքի միջազգային գնահատումների համաձայն` Հայաստանը գտնվում է միջին կառավարելի մակարդակում: Պետք է նկատի ունենալ, որ պարտքի մարման բեռը ամբողջությամբ կառավարության վրա չէ, այն կիսում են կենտրոնական բանկը և մասնավոր հատվածը:
Ինչ վերաբերում է բնակչության կենսամակարդակի խնդիրներին, ապա վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ` 40.4 տոկոսով` 63.9 հազար դրամից հասնելով 115.3 հազար դրամի: ՀՀ դրամով 2011 թվականին անվանական արժեքով 2008 թվականի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 5,3 տոկոսով:

«Առաջին. կառավարության կանխատեսելու ունակությունը եղել է շատ թույլ: Նման ունակությունը կարևորագույն հատկանիշ է արտաքին ճգնաժամերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու և սեփական տնտեսության զարգացումը ճիշտ ծրագրելու համար:

Կառավարության կանխատեսումները տնտեսական վիճակի վերաբերյալ հիմնականում համընկել են միջազգային կառույցների կողմից կատարված գնահատականների հետ: Ընդ որում, արված կանխատեսումները չնչին շեղում են ունեցել փաստացի արձանագրված արդյունքներից: Էական շեղում դրսևորվեց միայն ճգնաժամի տարում, սակայն սա այն դեպքն էր, երբ նույնիսկ աշխարհի զարգացած երկրները ի վիճակի չեղան իրատեսական գնահատական տալու ոչ միայն սպասվելիք անկման խորության, այլև` մասշտաբների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ճգնաժամի ֆինանսական փուլին, ապա այն ավելի կանխատեսելի էր, և դրան հնարավոր եղավ դիմակայել Հայաստանում ֆինանսական հատվածի կայունության շնորհիվ: Ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն հնարավոր էր կանխատեսել, սակայն դրա ազդեցությունն անխուսափելի էր: Այնուամենայնիվ, իրավիճակի իրատեսական գնահատման շնորհիվ հնարավոր եղավ ադեկվատ և օպերատիվ արձագանքել նոր մարտահրավերներին և նոր թափ հաղորդել տնտեսության իրական հատվածի զարգացմանը:

Երկրորդ. այս չորս տարիների ընթացքում համապետական կամ տարածաշրջանային բնույթի որևէ մեծ ծրագիր չի իրականացվել. դրանց մասին միայն խոսվել է` Հայաստան-Իրան երկաթգիծ, նոր ատոմակայան, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն և այլն: Այս ծրագրերից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Մեծ ծրագրերի իրականացումը կարևորագույն խթան է ու շարժիչ ուժ տնտեսական աճի համար:

Առանձնահատուկ տնտեսագիտական գիտելիքներ չի պահանջվում պատկերացնելու, որ ցանկացած խոշոր ծրագրի իրականացում բաղկացած է մի քանի փուլից, պահանջում է կազմակերպչական ռեսուրսներ, հետևողական ջանքեր, համապատասխան բանակցային ընթացակարգեր և, ամենակարևորը, ժամանակ: Հետևաբար, գնահատման համար պետք է դիտարկել ողջամիտ ժամանակահատված:
Իսկ թվարկված բոլոր ծրագրերն էլ երկարաժամկետ են և ներկայումս ավարտված են կամ գտնվում են իրականացման փուլում:

Համահայկական բանկը հիմնադրվել է դեռևս 2011 թվականին: Գյումրու տեխնոպարկի ծրագրի շրջանակներում հիմնվել են հետազոտական կենտրոններ և մոդելավորման լաբորատորիա, բարեհաջող կյանքի են կոչվել մի շարք գործարար նախաձեռնություններ, իսկ ս.թ. մայիսից արդեն կմեկնարկեն տեխնոպարկի շենքային համալիրի շինարարական աշխատանքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նախագծի իրականացման համար հսկայական աշխատանքներ են իրականացվել նախագծման, տարաբնակեցման խնդիրների կարգավորման, ինչպես նաև իրականացնող կազմակերպությունների մրցույթների անցկացման ուղղությամբ: Կազմակերպվել են նաև ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացները, և այս տարվանից մեկնարկելու են բուն ճանապարհաշինական աշխատանքները: Իսկ Դիլիջանի ֆինանսական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ 80 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ` արդյունքում բնակարանով ապահովելով անօթևան մնացած շուրջ 5600 ընտանիքների: Բացի դրանից, ինչպես և նախատեսված էր, ընթացքի մեջ են ոչ միայն նշված ծրագրերի իրականացումը, այլ նաև մի շարք այլ խոշոր ծրագրեր, որոնք մեկնարկել էին դեռևս ճգնաժամից առաջ և էական ազդեցություն ունեն հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Մասնավորապես` իրականացված լրջագույն ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում ամբողջովին կատարվել են ԵՀ կողմից ամրագրված գլխավոր առաջնայնությունները: Արդյունքում 2012 թվա¬կանի փետրվարին Եվրոպական Միության Առևտրային Քաղաքականության հանձնաժողովի խորհրդի կողմից դրական որոշում կայացվեց Հայաստանի հետ ԽՀԱԱԳ ստեղծման շուրջ բանակցություն-ների մեկնարկի վերաբերյալ: Ստորագրվել է ԱՊՀ երկրների համար «Ազատ առևտրի գոտու մասին» պայ-մանագիրը, որով հայ գործարարների համար կապահովվեն ԱՊՀ երկրների շուկաներում գործունեության առավել բարենպաստ պայմաններ: Ազգային մրցունակության հիմնադրամի և Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն:

Իսկ թե ինչպես են ծրագրերը նպաստում տնտեսական աճին, հարկ է նշել, որ չափազանց կարևոր է իրականացվող ծրագրերի բնույթը: Ներկայումս իրականացվող ծրագրերը միտված են այնպիսի տնտեսական աճի, որը հիմնված չէ միայն մեկ ոլորտի, օրինակ` շինարարության վրա: Իսկ մինչճգնաժամային տնտեսության մեջ շինարարության ուռճացված գերակշռությունն ակնհայտ էր: Հենց վերջինիս չափազանց մեծ կշիռն էր, որ հանգեցրեց ճգնաժամային տարում նման խորը անկման, քանի որ տնտեսական աճը հիմնականում ապահովվում էր հենց այդ ոլորտով: Ի հակադրություն դրա, այսօր շեշտադրվում է արդյունաբերական ուղղվածությամբ ու տեխնոլոգիական հենքով տնտեսական աճը:

Երրորդ. իշխանությունները լուրջ խնդիր են ունեցել նաև կառավարման հարցերում` առաջադրված խնդիրները լուծելու գործում հետևողականություն չի եղել, մի ձեռքը չի իմացել, թե մյուսն ինչ է անում, իշխանությունների և բիզնեսի սերտաճումը ավելի է խորացել, նկատվել են տնտեսության կենտրոնացման միտումներ, ինչպես նաև սեփականության վերաբաշխման վտանգավոր գործընթացներ:

Շուկայական տնտեսավարման պայմաններում տնտեսական ագենտների միջև փոխհարաբերություններն ընթանում են շուկայական ուժերի ազդեցությամբ, և պետության դերը հանգում է կարգավորիչ գործառույթի իրականացմանը: Սա ենթադրում է, որ տնտեսավարող սուբյեկտների թիվը, գործունեության բնույթն ու զարգացման ուղղվածությունը թելադրվում են հենց շուկայական մրցակցության կանոններով: Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, և այդ գործընթացները պետք չէ միշտ պայմանավորել ոչ տնտեսական շարժառիթներով:

Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Կորցրածը վերականգնելուց բացի այս ժամանակահատվածում հնարավոր է եղել զբաղվածների թիվն ավելացնել շուրջ 18 հազարով:

Չորրորդ. ելնելով զուտ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես նաև նեղ անձնական, հատվածական և կուսակցական շահերից, իշխանությունները չեն համարձակվել իրականացնել տնտեսության զարգացման համար խիստ կարևոր երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումները:

Տնտեսության զարգացմանը միտված բարեփոխումները մշտապես և հետևողականորեն իրականացվել են: Ընդ որում դրանք չեն կասեցվել նույնիսկ ճգնաժամային տարիներին, ինչը տեղի ունեցավ աշխարհի շատ երկրներում: Կառավարության հակաճգնաժամային փաթեթը բաղկացած էր այնպիսի նախագծերից, որոնք ոչ միայն ճգնաժամի դիմակայման խնդիր էին լուծում, այլ նաև իրական նախադրյալներ էին ստեղծում երկարաժամկետ զարգացման համար: Անկախ ճգնաժամային և հետճգնաժամային սահմանափակումներից` պետությունը մեծ կամք դրսևորեց նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցում: Իրականացված բարեփոխումների արդյունքների թվարկումը կարելի է շարունակել, սակայն դրա կարիքն արդեն չկա, քանի որ դրանք վաղուց հանրության սեփականությունն են:
Հինգերորդ. կառավարության տնտեսական քաղաքականությունը սխալ թիրախներ է նախանշել: Անցած չորս տարում նշակետ է վերցվել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճին: Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի, որքան փոքր ու միջին բիզնեսի հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է և որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին»:

Կառավարության հակաճգնաժամային փաթեթն իր ողջ բովանդակությամբ ընդլայնողական քաղաքականության դրսևորում էր: Հանրապետության ողջ ռեսուրսները` այդ թվում արտաքին աղբյուրներից ներգրավված, ուղղվեցին պետության սոցիալական պարտավորությունների պատշաճ իրականացմանը, իրական հատվածին (հատկապես` ՓՄՁ սուբյեկտներին) անմիջական աջակցության տրամադրմանը, զբաղվածության և աշխատատեղերի պահպանմանը: Իրականացվածի շնորհիվ, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի կայունության պայմաններում հնարավոր դարձավ արդեն 2010 թվականին արձանագրել տնտեսական աճ: Ողջ ժամանակահատվածում պահպանվեց բյուջեի սոցիալական ուղղվածությունը: Ավելին, անցնող հնգամյա ժամանակահատվածում սոցիալական ծախսերն ավելացել են 1.9 անգամ, ընդ որում կենսաթոշակների գծով` 2.2 անգամ: Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին և բազային մակարդակները, 79 տոկոսով` ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ` երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ` 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը:

2011 թվականի արդյունքներով հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցվեց ՀՆԱ-ի 20.1 տոկոսի: Միևնույն ժամանակ բիզնեսի` հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար դա ուղեկցվեց հարկային լուրջ արտոնություններով, ինչը միայն 2011 թվականին պահանջեց շուրջ 60 միլիարդ դրամ բյուջետային ռեսուրսներ: Ակնհայտորեն խոսքը հարյուրավոր միլիարդ դրամի շրջանառության տնտեսավարում ստվերից դուրս բերելու մասին է:
Վարվող դրամավարկային քաղաքականությունը ևս հակացիկլիկ տրամաբանության շրջանակներում էր: Բանկային համակարգը չթուլացնելու (ակնհայտ ռիսկերի պարագայում) և միևնույն ժամանակ տնտեսության վարկավորման մակարդակը բարձրացնելու նպատակով հարկ եղավ իրականացնել առավել ճկուն մոնետար քաղաքականություն, ինչը հետագայում արդարացրեց բոլոր սպասումները:

Վ.Օսկանյանի գնահատմամբ` այդ թերությունները կարելի է շուտափույթ շտկել և երկիրը դնել կայուն զարգացման ուղու վրա: Դրա համար անհրաժեշտ է ազատ և արդար ընտրությունների արդյունքում ստեղծել նոր կառավարություն, որտեղ ներգրավված կլինեն պրոֆեսիոնալներ՝ ունակ ճիշտ կանխատեսումներ անելու, ստեղծագործական միտք բանեցնելու, մեծ ծրագրեր իրականացնելու և երկիրն արտաքին աշխարհի համար բացելու, ինչպես նաև ժողովրդական աջակցության այնպիսի պաշար ունենալու, որը նրան համարձակություն կտա կյանքի կոչել նույնիսկ ամենախորքային բարեփոխումները.
«Եվ վերջապես, այս կառավարությունը իր գործունեության հիմնական թիրախ պետք է ընտրի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի շարունակական բարձրացումը: Մյուս բոլոր տնտեսական խնդիրներին պետք է նայել միայն ու միայն վերը նշված թիրախների համատեքստում»,- հավելում է Վ.Օսկանյանը:

Տնտեսական աճի և տնտեսության արդյունավետ կառուցվածքի, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն զարգացման համար ձևավորված ներուժի լիարժեք իրացման միջոցով բնակչության կենսամակարդակի շարունակական բարձրացման թիրախավորումը ամբողջապես համահունչ է որդեգրված և իրականացվող քաղաքականությանը: Կառավարության կողմից մեկնարկած նոր արդյունաբերական ռազմավարությունը դրանց հասնելու իրատեսական ճանապարհն է: Այն արդեն իր արդյունքներն է տալիս արդյունաբերական հատվածի աճի բարձր ցուցանիշների և ստեղծված ՀՆԱ-ում աճող տեսակարար կշռի տեսքով: Զուգահեռաբար իրականացվող քաղաքականությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, ինովացիոն համակարգի կայացման, արտահանման ենթակառուցվածքների զարգացման և տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացման ուղղությամբ, անկասկած, առաջընթաց են ապահովելու տնտեսության մրցունակության բարձրացման և արտաքին գործոններից խոցելիության նվազման գործում:
Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը մեր կոալիցիայի շարքերը վերջերս համալրած նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հարգանքով՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում