Աչքի ցանցաթաղանթի 30 վայրկյան տևողությամբ սկանավորումը թույլ կտա տարեկան հազարավոր մարդկային կյանքեր փրկել: Ցանցաթաղանթի սկանավորումը թույլ կտա վաղօրոք ախտորոշել սրտի հիվանդությունները: Ստացված պատկերները բժիշկներին տեղեկություններ կտան սրտի աշխատաքի և արյան անոթների լայնության մասին:
Դեռևս փորձարկման փուլում գտվող մեթոդով Էդինբուրգի համալսարանի գիտնականները կհետազոտեն 1000 ենթադրյալ հիվանդի: Նոր մեթոդի շնորհիվ մասնագետները հույս ունեն նվազեցնել մարդկային կորուստների թիվը՝ մասնավորապես Շոտլանդիայում: Այնտեղ ամեն տարի սրտանոթային խնդիրների պատճառով 8000 մարդ է վաղաժամ հեռանում կյանքից:









































