Քիչ առաջ ուժգին պայթյուն է եղել մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան Բ-1 թաղամասի շենքերց մեկում: Դրան հաջորդել է խոշոր հրդեհը թիվ 134 շենքի հարևանությամբ գտնվող ավտոնտակներում:
Պայթյունից ավտոտնակի դարպասը մի կողմ է թռչել՝ վնասելով մի քանի քաղաքացիների: Կան նաև այրվածքներ ստացածներ: Ըստ ականատեսների, ավտոտնակը ծառայում էր իբրև ներկանյութերի և քիմիական լուծույթների պահեստ, և հրդեհի ուժգնությունը պայմանավորված է եղել նաև դրանով:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջները, շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները:
Այժմ մասնագետները տեղում ճշտում են արտակարգ դեպքի պատճառները:








































