Ինչպես հաղորդում է Politics Daily-ն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է առաջադրվել 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այս տեղեկությունը հաստատել են ԱՄՆ նախագահի գրասենյակում` տեղեկացնելով, որ նախընտրական շտաբը տեղակայված կլինի Չիկագո քաղաքում:
Ավելի ուշ Օբամայի խորհրդարանական Դևիդ Աքսելրոդը, մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը և Սպիտակ տան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջիմ Մեսինան մեկնելու են Չիկագո, որպեսզի մշակեն նախընտրական փուլի մարտավարությունը: Մարտ-ապրիլ ամիսներին կսկսվեն հանգանակությունների հավաքման փուլերը:
Բացի այդ, մոտ ժամանակներս Օբաման համապատասխան փաստաթղթերը կներկայացնի Դաշնային ընտրական հանձնաժողով: