News Georgia-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Դոնալդ Թրամփի առաջիկա վրացական այցին, որը տեղի է ունենալու ապրիլի 21-ին.
«Վրաստանում Թրամփի կողմից ներդրումներ անելն օրինակ կհանդիսանա այդ մակարդակի մյուս գործարարների համար: Շատ կարևոր է, որ Վրաստանում ներդրումներ է կատարում այնպիսի մարդ, ինչպիսին որ Թրամփն է: Երբ որևէ բան հետաքրքրում է Թրամփին, ապա մյուսները նրանից օրինակ են վերցնում: Վրաստանում նրա ներդրումները կարող են վերածվել միտումի և ոչ թե կլինեն եզակի օրինակ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Դոնալդ Թրամփը Բաթումում ներկա է գտնվելու է «Թրամփ Թաուեր» երկնաքերի նախագծի շնորհանդեսին: Երկնաքերի շինարարությունը պետք է ավարտվի 2013 թվականին: Դրանում, բացի բնակարաններից ու հյուրանոցներից, կլինեն նաև կոմերցիոն հարթակներ ու խաղատներ: Բացի այդ, պլանավորված է նմանատիպ մի երկնաքեր էլ կառուցել Թբիլիսիում: Երկու երկնաքերերի կառուցումը գնահատվում է 250 միլիոն դոլար:










































