Այսօր` ապրիլի 10-ին, նյույորքյան ժամանակով ժ. 3:30-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ծրագրում է պատասխանել Google+ սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին: Այս մասին տեղեկացնում է mignews.com-ը:
Սպասվում է, որ վիրտուալ հանդիպմանը կմասնացկեն Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի երիտասարդները:
Պան Գի Մունի համար սա համացանցի միջոցով երիտասարդների հետ շփվելու առաջին փորձը չէ: Այսպես, նա սեպտեմբերին տեսահամաժողով էր անցկացրել Facebook-ում ու Twitter-ում:
Այն ժամանակ գլխավոր քարտուղարի հասցեին էր ուղղվել ավելի քան 5.5 հազար հարց` ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներով:










































