Իտալական «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հաստատել է այն լուրերը, որ «Միլան»-ում իր նախկին թիմակից Ալեսանդրո Նեստան կարող է տեղափոխվել թուրինյան ակումբ:
«Հիանալի կլինի, եթե Նեստան տեղափոխվի «Յուվենթուս»: Կարող եմ ասել, որ ես անձամբ նրա հետ խոսել եմ այդ թեմայով և խնդրել եմ մեզ միանալ, սակայն վերջնական որոշումը նա կկայացնի, երբ ավարտվի ընթացիկ մրցաշրջանը: Նա այժմ նա հանդես է գալիս մեծագույն ակումբում, այնպես որ դեռ վաղ է խոսել նրա տեղափոխության մասին», – ասել է Պիրլոն Sky Italia-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Նեստան չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Միլան»-ի հետ և կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:








































