Գենետիկ հետազոտություններ իրականացնող գիտնականները հայտարարել են երեխաների մոտ ճարպակալման հնարավորությունը մեծացնող գեների երկու նոր տարբերակների մասին: Ավելի վաղ նրանք հայտնաբերել էին գենետիկ մուտացիաներ, որոնցով պայմանավորված էր մեծահասակների և երեխաների վիթխարի քաշը: Իսկ ընդհանուր ճարպակալման մասին հազվադեպ էր խոսվում: Այս մասին գրում է meddaily.ru-ն՝ հղում անելով Xinhua-ին:
Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի մասնագետները հավաքել և ուսումնասիրել են ճարպակալությամբ տառապող երեխաների ԴՆԹ տվյալները: Հետազոտությունների արդյունքում մասնագետները երկու նոր լոկուս են հայտնաբերել՝ մեկը 13-րդ քրոմոսոմում՝ OLFM4 գենի կողքին, իսկ երկրորդը՝ 17-րդ քրոմոսոմում՝ HOXB5 գենում:
Բացահայտումների շնորհիվ բժիշկները ճարպակալման դեմ պայքարում անհատական մեթոդներ կմշակեն:










































