Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սիրիական բանակի կողմից թուրքական տարածքի գնդակոծմանը.
«Սիրիական բանակը կոպտորեն խախտել է Թուրքիայի սահմանը: Մենք տեղի ունեցածին գնահատական կտանք մոտ ապագայում և անհրաժեշտության դեպքում կգործենք: Ի՞նչ պետք է անի Թուրքիան, երբ խախտել են իր սահմանը: Անելու է այն, ինչ արել են մնացած երկրները: Թուրքիան պետք է առաջնորդվի միջազգային իրավունքով:
Ներկայիս դրությամբ Թուրքիայի տարածքում է գտնվում 25,000 սիրիացի փախստական: Մենք չգիտենք, թե այս ցուցանիշը որքան կարող է աճել. մինչև 100,000, թե՞ ավելի: Նրանք իրենց հաճույքի համար չեն ժամանել Թուրքիա, նրանք մահից փրկվելու համար են գտնվում մեր երկրում: Մենք մեր դռները չենք փակի նրանց առջև և կապահովենք նրանց անվտանգությունը»:








































