Rosbalt.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը չի բացառում, որ Թուրքիան սիրիական զորքերի կողմից իր տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարի գնդակոծումից հետո կարող է դիմել ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը.
«Ներկայումս մենք մեր թուրք գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ գնահատական տալու համար տեղի ունեցածին: Ես չեմ զարմանա, եթե թուրքերը որոշեն այդ հարցը բարձրացնել Բրյուսելում: Սակայն ես այդ մասին դեռ ոչինչ չեմ լսել»:
Հիշեցնենք, որ երեք Քիլիսում գտնվող սիրիացի փախստականների ճամբարը ենթարկվել է սիրիական զորքերի գնդակոծությանը, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 2 և վիրավորվել է 11 մարդ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մոտ 100 սիրիացի փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և ապաստան գտնել Թուրքիայում:








































