Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ստամբուլում կանխվել է հերթական ահաբեկչությունը:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի նահանգապետարանի շենքի պատի տակ հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում գտնվել է պայթուցիկ:
Դեպքի վայր ժամանած սակրավորները վնասազերծել են ռումբը: Տարվում է հետաքննություն:









































