Լիբիայի իշխանությունները սկսել են ստուգել երկրի նախկին ռեժիմի կողմից ստորագրված նավթային պայմանագրերը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Սալեմ Քանանին:
Նրա խոսքերով` ստուգվելու են օտարերկրյա ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերը: Մի քանի անգամ ժամանակավոր իշխանությունները վերանայել են արդեն ստորագրված պայմանագրերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, սակայն հայտնի չէ, թե այդ պայմանագրերը կդադարեցվե՞ն կամ կվերանայվե՞ն արդյոք դրանց որոշ կետեր:
Որոշ փորձագետներ նշում են, որ Քադաֆիի օրոք ստորագրված պայմանագրերի վերաբերյալ որոշումներ ընդունելու դանդաղկոտությունը կարող է զգալիորեն ազդել Լիբիայի նավթային ոլորտի վերականգնման աշխատանքների վրա:








































