Sunday, 14 06 2026
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Ինքնաբացարկ` որդու ազատության դիմաց. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ ապրիլի 6-ի լուսադեմին ծեծի ենթարկված թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը ապրիլի 7-ի կեսօրին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

«Մխոյանին ծեծի էին ենթարկել, քանի որ նա հրաժարվել էր հանել իր թեկնածությունը և չխոչընդոտել ՀՀԿ-ական թեկնածու Ալեքսան Պետրոսյանի ընտրությանը: Քանի որ Մխոյանը հրաժարվեց դա անել առանց բռնության և ուժի գործադրման, նրան ուղղակի ստիպեցին:

Մերուժան Մխոյանն ուղեղի ցնցում է ստացել:
Թվում է, թե ծեծից հետո Մխոյանը պետք է լցվեր վճռականությամբ, և ընտրություններին մասնակցելու և հաղթելու նրա կամքը պետք է որ ավելի ամրապնդվեր: Մանավանդ, որ ծեծից հետո նրա վարկանիշը զգալիորեն բարձրացել է. հասարակությունը միշտ էլ պաշտպանում է ծեծվածին և հետապնդվողին:

Ընտրողները հասկացան նաև, որ եթե Մխոյանին պարտադրում են հրաժարական տալ, նշանակում է, որ նա իրենից լուրջ ուժ է ներկայացնում: Մի խոսքով, բոլորի համար հասկանալի էր, որ եթե մինչև ծեծը Մերուժան Մխոյանն ընտրություններում հաղթելու քիչ հնարավորություն ուներ, ապա ծեծից հետո նրա հնարավորությունները կրկնապատկվել էին:
Բայց Մերուժան Մխոյանը պարտադրված է եղել ինքնաբացարկ ներկայացնել, քանի որ նրա որդին` Արթուր Մխոյանը, դանակահարել է իր հորը ծեծի ենթարկողներին:

Արդեն գրել ենք, որ Մխոյանին տարել են Սարդարապատի գերեզմանատուն և դաժան ծեծի ենթարկել` պահանջելով, որ նա ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Որդին, օգնության հասնելով հորը, դանակահարել էր նրան ծեծողներին: Ոստիկանությունը կարող էր քրեական գործ հարուցել երկու կողմերի նկատմամբ էլ, և այդ դեպքում պետք է ձերբակալվեին և քրեական գործեր հարուցվեին և թեկնածուին ծեծողների, և դանակարողի նկատմամբ: Բայց քանի որ ոստիկանությանը հետաքրքրում է ոչ թե օրենքն ու օրինականությունը, այլ ընդամենը իշխանության արդի քաղաքական շահերի սպասարկումը, նրանք Մերուժան Մխոյանին պարզ գործարք են առաջարկել. դու ինքնաբացարկ ես ներկայացնում` որդիդ ազատվում է քրեական հետապնդումից:

Մխոյանը կարող էր հրաժարվել գործարքից և փորձել շարունակել պայքարը, բայց այդ դեպքում որդին, որպես քրեական հանցագործ, կհայտնվեր կալանավայրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում