Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Մերիլենդ քաղաքում գնված վիճակախաղի տոմսը, որին բաժին է հասել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ջեք-փոթի երրորդ մասը, երեկ ներկայացվել է Mega Millions խաղի կազմակերպիչներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարյուր միլիոնավոր դոլարներ շահած երջանիկներից մեկը «Մաքդոնալդս» արագ սննդի կետերից մեկում աշխատող 37-ամյա Միրլենդ Ուիլսոնն է՝ ծնունդով Հաիթիից: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ կորցրել է տոմսը: Մյուս հաղթողը Կանզաս նահանգից է:
Հիշեցնենք, որ 640 միլիոն դոլարի ջեք-փոթը խաղարկվել է մարտի 30-ին: Շահել է միանգամից երեք տոմս: Նախնական տեղեկություններով` 3-րդ տոմսը գնվել է Իլինոյս նահանգում:











































