ՄԱԿ-ն ու Միացյալ Նահանգները սուր քննադատության են ենթարկել Սիրիայի իշխանություններին` Թուրքիայի հետ սահմանագծում փախստականների վրա բացված կրակի կապակցությամբ, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, զոհվել լիբանանցի մեկ լրագրող: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդն ասել է, որ այս միջադեպերը հերթական անգամ վկայում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ամենևին էլ չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի կարգավորման ծրագրի պահանջները:
Հիշեցնենք, որ այդ ծրագիրն ուժի մեջ է մտնում այսօր և կմեկնարկի սիրիական զորքերի դուրսբերումը քաղաքներից և այլ բնակավայրերից:











































