Wednesday, 10 06 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ծաղրածուների» հեղափոխությունը` ընդդեմ քաղաքացիական Հայաստանի

Ըստ երևույթին, Հայաստանում հեղափոխություն է հասունանում, որը ամենայն հավանականությամբ կլինի «ծաղրածուների» հեղափոխություն:

Այդ հեղափոխության առանձնահատկությունը կլինի այն, որ դա փորձում է իրականացնել իշխանությունը: Դրա համար ոտքի են հանվում ծաղրածուները, մոբիլիզացվում է ծաղրածուական ամբողջ ռեսուրսը, որ կա Հայաստանում: Կարապետիչն արդեն ամբողջ թափով շեփորում է իր շոգեքարշի ընթացքը ընդդիմադիր գծերով, իսկ նրան էլ միանալու հայտ է երեկ ներկայացրել մեկ այլ ծաղրածու` մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Ստացվում է բավական զվարճալի հեղափոխական մի զույգ, որի ուղեծրում չի բացառվում այլ ծաղրածուների գոյացությունը, ընդհուպ նորերի: Ո՞րն է լինելու այդ ծաղրածուների գլխավոր գործառույթը: Ի՞նչն է լինելու նրանց հեղափոխության իմաստը, որ ծրագրում է կազմակերպել իշխանությունը: Խնդիրը առկա իրավիճակը հնարավորինս անլրջացնելն է, քաղաքական գործընթացների մակարդակը հնարավորինս ցած իջեցնելը: Երբ առաջնային դերակատարների հավակնություն են ներկայացնում Տիգրան Կարապետյաններն ու Դավիթ Հակոբյանները, ապա այդ պրոցեսը բանական հանրության մոտ սկսում է առաջացնել լուրջ հիասթափություն: Այնքան լուրջ, որ այլևս որևէ այլ սուբյեկտի նկատելու ցանկություն էլ չի լինում:
Բանն այն է, որ երբ ոտքի է հանվում լյումպենը, որն սկսում է ստանձնել քիչ թե շատ նշանակալից դերակատարում, մնացյալ որակները, որպես կանոն, ժամանակի ընթացքում անխուսափելիորեն զիջում են դրան` կամ ենթարկվում են և դառնում լյումպենի հետևորդը, կամ էլ հեռանում են` դաշտը թողնելով բացառապես լյումպենին: Այդպես է ցանկացած հասարակության դեպքում: Հայաստանն այստեղ բացառություն չէ: Անգրագետ միջակությունը միշտ էլ լինում է առավել մարտնչող: Դա օրինաչափություն է, որը պետք է նկատի ունենալ: Իշխանությունը կարծես թե հենց դա էլ նկատի է ունեցել «ծաղրածուների» հեղափոխություն ծրագրավորելով: Անլրջացնելով դաշտը` իշխանությունը ստանում է այն առավել վերահսկելի դարձնելու, առավել անվնաս, անվտանգ դարձնելու հնարավորություն: Իսկ որ առաջիկա ընտրական փուլում հենց դա է իշխանության գլխավոր խնդիրն ու դրա առաջ նա չի կանգ առնի որևէ միջոցի առաջ, թերևս անկասկած է:

Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում` սկսած 2008 թվականի նախագահի ընտրությունից, Հայաստանում կարծես թե թելադրող էր դարձել քաղաքացիական մտածողությունը: Այն իր ծավալի մեջ այնքան էլ մեծ չէր, բայց թելադրող էր, որովհետև հանրային շերտերից հենց քաղաքացիական գիտակցության կրող մասն էր ակտիվ, նախաձեռնող: Նույնիսկ քաղաքական ընդդիմության հեղինակության և վարկանիշի որոշակի անկման պայմաններում քաղաքացիական ընդդիմության ակտիվությունը Հայաստանում առավել աճում էր: Քաղաքացիական տարբեր նախաձեռնությունները հանդես էին գալիս բազմաթիվ խնդիրների վերաբերյալ թե՛ համացանցային, թե՛ փողոցային բողոքի ակցիաների կազմակերպմամբ: Քաղաքացիական գիտակցության էքսպանսիան ակնհայտ էր, ինչը կարող է իշխանության համար շատ ավելի լուրջ խնդիր դառնալ նախընտրական ժամանակահատվածում, երբ քաղաքացիական այդ շարժումների ինքնակազմակերպումը բարձրանա էլ ավելի բարձր մակարդակի: Իսկ դա, թերևս, անխուսափելի զարգացում է լինելու, թեև անգամ դրա չլինելու պարագայում էլ, ներկայիս հատվածականությամբ անգամ քաղաքացիական շարժումները լուրջ գլխացավ կարող են լինել ընտրությունների գնացող իշխանության համար: Բնական ու հասկանալի է, որ վարչակարգը պետք է մտածի այդ խնդիրը չեզոքացնելու մասին: Իսկ դրա լավագույն տարբերակներից մեկը կարող էր լինել հենց լյումպենի ակտիվացումը` ի հակակշիռ քաղաքացիության: Լյումպենն էլ, իհարկե, ոտքի է ելնում արդարացի պահանջներով:

Ամբողջ հարցն այն է, որ նրա և քաղաքացիության պայքարի արժեհամակարգերը տարբեր են և լյումպենի դեպքում ենթադրում են բավական հեշտ կառավարելիություն` հատկապես փողի և քարոզչական տեխնոլոգիաների միջոցով: Իսկ իշխանությունը դրանցից շատ ունի: Գրեթե ամբողջը հենց իշխանությանն է: Այդ իսկ պատճառով էլ ոտքի են հանվում ժամկետանց կամ ժամկետի սպառմանը մոտ ծաղրածուները և նրանց վրա դրվում է հեղափոխության առաքելություն, որի թիրախը, սակայն, ոչ թե իշխանությունն է, այլ Հայաստանում բավական մեծ ակտիվություն դրսևորող քաղաքացիական գիտակցության կրող հանրային շերտը: Քաղաքացիական գիտակցության դոմինանտությանը իշխանությունը հակադրում է լյումպեն-պրոլետարիատի աղմուկ-աղաղակը: Դժվար է ասել, թե արդյոք այդ հեղափոխությունը հաջողվո՞ւմ է, կամ կհաջողի՞ արդյոք մինչև վերջ: Բայց ակնհայտ է, որ փորձը կա, ձեռնոցը նետված է: Ընդ որում` բավական նրբորեն, որովհետև այստեղ առաջանում է նաև վտանգ, որ Հայաստանի բնակչության մի շերտը դառնում է մյուսի մրցակից: Թե՛ քաղաքացիական գիտակցության կրողները, թե՛ այդ լյումպեն-պրոլետարիատը հանդիսանում են իշխանությանն արդարացի պահանջներ ներկայացնող հասարակության տարբեր մասեր: Բայց երբ լյումպեն զանգվածը իշխանության կազմակերպած հեղափոխության միջոցով դառնում է դոմինանտ և միաժամանակ նաև առավել կառավարելի մի շերտ, ապա ակամայից վերածվում է քաղաքացիական գիտակցության ձևավորման խոչընդոտի:

Ակնհայտ է, որ նոր ձևավորվող քաղաքացիական Հայաստանին առաջադրվում է նոր և բավական լուրջ խնդիր, որի լուծումը գտնելը ունի կենսական նշանակություն թե՛ հասարակության, թե՛ պետության համար: Ընդ որում` ոչ միայն հասարակության քաղաքացիականացված մասի, այլ նույն լյումպենի համար, որովհետև ի վերջո այդ նույն լյումպենի ապագան ոչ թե խեղկատակությունը, այլ քաղաքացիությունն է դարձնելու բարեկեցիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում